Արդեն երեք տարի է Նոր տարվա շեմին ով որտեղ ում բարեգործություն է անում` կոնյակը, գինին ու օղին Ավշարի Արայիկ Գրիգորյանից է առնում: Մյուս տոներին` նույնպես: Եվ այնպես է ստացվում, որ բոլոր դեպքերում ավելի շատ շահում են ոչ թե բարեգործություն ստացողները, այլ հենց Ավշարի Արայիկը: Ինչպե՞ս է լինում, որ հենց նրանից են գնում, դժվար է ասելը:

«Փաստի» տեղեկություններով` նրա խմիչքներն ավելի շատ իրացվում են հենց բարեգործների կողմից, քան խանութներում: Որոշ տեղեկություններով` բարեգործական նպատակով վաճառված խմիչքների վրա բացակայում են ակցիզները: Երևի նման օրենք կա` մենք անտեղյակ ենք: Բա էս երկրի հարկե՞րն ով պիտի տա: