«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մեղմ ասած, զավեշտալի վիճակում է հայտնվել: Նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել իր և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև:

Սա այն բանից հետո, երբ ՀՀԿ ցուցակով առաջադրված երկու թեկնածուները չէին կարողացել «իրար մեջ բաժանել» Արարատի մարզը, և Գրիգորյանը նախընտրական շտաբ էր բացել Մասիսում՝ մի քաղաք, որտեղ նախատեսված էր, որ ՀՀԿ-ի օգտին պետք է աշխատի Մուրադյանը, ավելին՝ շտաբը բացել էին հենց կուսակից ընկերոջ շտաբի կողքին: Մուրադյանի կողմնակիցներն էլ ծեծի էին ենթարկել Գրիգորյանի շտաբի անդամներին: Այդ միջադեպը հաստատել էր Մուրադյանը, այդ մասին խոսել էին ՀՀԿ-ական տարբեր պատգամավորներ, անգամ Սերժ Սարգսյանն էր դրանից հետո ՀՀԿ-ում ռեյտինգային թեկնածուներին հանդիպման հրավիրել ու կարգադրել զերծ մնալ բախումներից:

Սակայն Արայիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասել է. «Միջադեպի մասին ես արդեն ասել եմ՝ ոչ մի միջադեպ չի եղել»: Այսինքն` Գրիգորյանը նաև ստախոս է»: