«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը, որը զբաղվում է շոկոլադի ներմուծմամբ, կտրուկ թանկացրել է Հայաստանում վաճառվող «Սնիկերս», «Մարս», «Թվիքս» շոկոլադե սալիկների մեծածախ գինը, որն էլ բերել է մանրածախ գնի թանկացման:

Օրինակ՝ եթե վերջին օրերին 1 կիլոգրամ «Սնիկերս» տեսակի շոկոլադե սալիկները վաճառվում էին մինչև 3500 դրամ, երեկ մեր տեսախցիկը ֆիքսել է, որ համանուն շոկոլադների 1 կգ‐ի գինը հասել է մինչև 3850 դրամի:

Մանրածախ մթերային խանութների աշխատակիցներն ասացին, որ թանկանալու են նաև հատով վաճառվող շոկոլադե սալիկները:

Արկադի Համբարձումյանը ՀՀԿ‐ի համամասնական ցուցակի 157‐րդ տեղում է: Նա առաջադրվել է նաև Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում