Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. մարտի 9-ից Երևան քաղաքի Գայի պողոտայում, Գևորգ Չաուշի և Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: