«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ ինքը Ֆրանսիայում հիվանդանոց չունի:

Այսօր՝ մարտի 7-ին, Նոյեմբերյան կատարած այցի ընթացքում NEWS.am-ի թղթակիցը նախկին նախարարից հետաքրքրվեցին, թե ինչքանով են ճիշտ տեղեկությունները, որ ինքը Ֆրանսիայում հիվանդանոց ունի:

«Այդպիսի բան չկա, այդ հիվանդանոցը ձեզ բոլորիդ եմ նվիրում»,- ասաց նա:

Սեւանում իր առանձնատան մասին հարցը Սեյրան Օհանյանն անպատասխան թողեց:

Նշենք, որ ակտիվ խոսակցոթյուններ կան, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար աշխատած տարիներին Ֆրանսիայում ձեռք է բերել հիվանդանոց, ինչպես նաեւ Սեւանում կառուցել է սեփական տուն: