Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ վիճաբանության ժամանակ ամուսինը կտրել է նրա մազերն ու ականջի վերևի հատվածը: Դեպքը տեղի է ունեցել Կոտայքում։

«Փաստինֆո»
-ի տեղեկություններով՝ պատճառն այն է եղել, որ կինը վիրավորել է իր մանկահասակ երեխային, ինչի հետևանքով վերջինս սկսել է լացել:

Դեպքի առթիվ հարուցված քեական գործով պարզվել է, որ Գեղամը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում գտնվող իր տանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել մի ռուս կնոջ հետ։

2016 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 22:00 սահմաններում, տանը կնոջ կողմից իր մանկահասակ երեխային վիրավորելու և լացացնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Գեղամը նրան գցել է գետնին և ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել: Ապա՝ նստելով է Սեմյոնովայի վրա, բռնել ձեռքերից և մկրատով կտրել է մազերի մի փունջը և աջ ականջի վերևի հատվածը: