Մոտավորապես մեկ ամիս առաջ Էրեբունու վարչական շրջանի ղեկավար նշանակվեց ՀՀԿ կուսակցության անդամ Դավիթ Գրիգորյանը։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են։ Հետաքրքիր է իմանալ, թե պարոն Գրիգորյանը ՀՀԿ կուսակցության կողմից ներկայացվող ռեյտինգային թեկնածուներից ում է տալու իր աջակցությունն ու քվեն։ Վերջինս իր խոսքում ասաց, որ ինքը կանգնելու է բոլոր այն թեկնածուների կողքին, որոնք ներկայացվել են ՀՀԿ կուսակցության կողմից,-«Անձամբ ճանաչում եմ կուսակցության ռեյտինգային ցուցակով ներկայացված 12 ԱԺ պատգամավորության թեկնածուներին։ Այս տարածքում, որում ես ծնվել ու մեծացել եմ, գրեթե 20 տարի է ինչ անձամբ եմ ճանաչում և շփվել Հարություն Կարապողոսյանին, որը երկրորդն է ներկայացված կուսակցության ռեյտինգային ցուցակում։ Ինչո՞ւ նրան ավելի լավ գիտեմ, քանի որ նա հայտնի է իր պատրաստակամությամբ և բժշկական կարողություններով։ Բնակչության զգալի մասը դիմել է նրան և ցանկացածը կհաստատի, որ նա իր տեսակով միշտ հասանելի է մարդկանց, աջակից է։ Մարդիկ նրան սիրում են ու ես ևս նրան ԱԺ-ում որպես պատգամավոր պատկերացնում եմ։ Համոզված եմ, որ մեր վարչաշրջանում ընտրությունները կանցնեն արդար, խաղաղ և առողջ մթնոլորտում»,- իր խոսքն ամփոփեց Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը։