Արագաչափերի գերխնդիրը ոչ թե շատ գումար բերելն է, այլ մարդու կյանքի անվտանգությունն ապահովելը: Այս մասին այսօր՝մարտի 12-ին, ջերմուկցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ընդունել ենք որոշում, որպեսզի տույժերը զրոյացնենք: Մենք նաեւ ոստիկանության հետ աշխատել ենք, որպեսզի հանվեն արհեստական օրենքները, որոնց համար տուգանվում են՝ օրինակ խաչմերուկի գիծ խախտելը, որը բարդացված էր այնպես, որ չխախտելը բավականին բարդ էր: Եթե մենք համակարգ ենք սարքում, որի նպատակն է մաքսիմալ փողը, ապա այդ համակարգը գլխացավ է: Մենք հակառակ համակարգ ենք սարքում, որպեսզի մարդու անվտանգության մասին մտածենք»,-ասել է նա: