Նկատի ունենալով Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների վերջին լարվածությունը, այժմ էլ Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենն է առաջարկել չեղարկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Կոպենհագեն:

«Ես առաջարկել եմ իմ թուրք գործընկերներին առնվազն հետաձգել մարտի վերջին նախատեսված հանդիպումը»,- մեջբերում է Ռասմուսենի խոսքերը RT-ն:

Մինչդեռ, երբ եվրոպական երկրները շղթայաբար չեղարկում են թուրք պաշտոնյաների այցերն իրենց պետություններ, Թուրքիայի նախագահը շարունակում է սպառնալիքներ տեղալ բոլորի հասցեին: