«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները անազնիվ փողեր չեն կուտակել եւ իրենց երեխաներին չեն տեղավորել տաքուկ պաշտոնների: Այս մասին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը, որը դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղում է:

«Ինչ-որ մեկը հայտարարում է, որ դաշինքի երեք առաջին դեմքերը չմոռանան իրենց, երբ պաշտոններ էին զբաղեցնում: Ոչ մի նման բան: Մենք մեզ համար հողեր չենք յուրացրել եւ առանձնատներ չենք կառուցել: Մենք մեր երեխաներին չենք տեղավորել հարմարավետ պաշտոնների, եւ մեզ մենաշնորհ չենք առանձնացրել: Մենք պետությանն ենք ծառայել եւ կշարունակենք ծառայել»,- հայտարարեց Օսկանյանը: