YN.am-ը սկսում է մի շարք, որտեղ հայտնի մարդիկ հայտնում են իրենց քաղաքական հայացքները։
Առաջին կարծիքը վստահված է Լավրենտի Միրզոյանին, հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, լրագրողների միության անդամ, ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին պետ.

«Այս խորհրդրանական ընտրությունների ժամանակ ես իմ ձայնը տալու եմ Հարություն Կարապողոսյանին։ Վերջինս իմ ուղանողն է եղել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Իմ և Հարությունի ծանոթությունը կայացել է ընդունելության քննության ժամանակ, երբ Հարությունը մի շարադրություն էր գրել, որը գրավեց իմ ուշադրությունը։ Թեման էլ, եթե չեմ սխալվում ԼՂՀ-ի կառավարման համակարգին էր վերաբերում։ Կարապողոսյանը այնքան փայլուն էր շարադրել իր աշխատանքը, որ որոշեցի նրան գերազանց նշանակել, երբ ես հազարից մեկի աշխատանքն եմ այդպես գնահատում։ Այդ դեպքից հետո սկսեցի այդ ուսանողին ավելի շատ ուշադրություն դարձնել։ Պարզվեց, որ Հարությունն ու ես ապրում ենք նույն համայնքում։ Տարիների ընթացքում ավելի մտերմացանք ու ընկերացանք։ Նա լուրջ, զարգացած, ազնիվ և կազմակերպված մարդ է։ Նրա քաղաքական հայացքներին էլ ծանոթացա, երբ Հարութը դարձավ ավագանու անդամ։ Էրեբունի համայնքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական միջոցառումների ժամանակ հաճախ ենք հանդիպում և Հարութն ամեն անգամ իր նախաձեռնություններով հիացնում է ինձ։ Իմ դիտարկմամբ էրեբունցիները վստահելու են նրան իրենց քվեները։ Ես արմատներով Տավուշից եմ և Էրեբունի համայնքում ապրող տավուշցիներին հորդորում եմ, որ իրենց քվեն հենց Կարապողոսյան Հարությունին վստահեն, քանի որ իսկապես հավատում եմ, որ նա կկարողանա մեր համայնքում բարեփոխումներ կատարել»։