Մարտի 13-ին, ժամը 16:06-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Բերդ-Այգեպար հատվածի 5-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 QS 470 (վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Ս.) եւ ՎԱԶ-2106 մակնիշի 35 OT 494 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Դ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ս.-ը եւ Ա. Դ.-ը տեղափոխվել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Դ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենաները: