Բացահայտվեց անօրինական թմրաշրջանառության մի ամբողջ շղթա. նախ՝ թմրամիջոց պահելու և ապօրինի դրանք շրջանառելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին մայրաքաղաքի Հալաբյան փողոցի բնակիչներ 44-ամյա Էդմոնդ Բադալյանը և 45-ամյա Էդուարդ Եղիշյանը: Խուզարկությամբ՝ Բադալյանի մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ, իսկ Եղիշյանի մոտ՝ ափյուն թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն երեք զանգված, երկու ներարկիչ, որոնցից մեկը՝ լցված յուրահատուկ սուր հոտ ունեցող թմրամիջոցի նմանվող հեղուկով:
Առավել մանրամասն՝ Ոստիկանության տեսանյութում: