ԱԺ պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը թիվ 3 ընտրատարածքում իր հետ զուգահեռ առաջադրված տղամարդկանց իրեն մրցակից չի համարում: Պատճառը, նրա համոզմամբ, այն է, որ ինքն ու տղամարդ թեկնածուները շատ տարբեր ընտրազանգվածների հետ են աշխատում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը՝ Անահիտ Բախշյանը:

«Նրանք չեն կարող իմ ընտրազանգվածի վրա ազդել: Թերևս ես կարողանամ իմ փորձով ու քարոզներով նրանց թեկնածուներին իմ կողմ գրավել: Ես լավաշ չեմ ծախել, ընդհանրապես ոչինչ չունեմ ծախելու: Ես, հարգելի ժողովուրդ, գալիս եմ ձեր երեխաների կրթության իրավունքը շատ բարձր մակարդակով բարձրաձայնելու»,- ասաց բանախոսը:


Անահիտ Բախշյանը հիշեց ժողովրդական խոսքը՝ երկու շուն գզվռտվում են, անցորդը շահում: