Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանի նախընտրական շտաբը պաշտոնապես հերքում է այսօր՝ 14.03.2017-ին, «Հրապարակ» օրաթերթում հրապարակված այն լուրը, համաձայն որի՝ թեկնածուն ունի ֆինանսական խնդիրներ և չի կարողանում վճարել շտաբների վարձակալության վճարները: Հարություն Կարապողոսյանի ընտրական շտաբը հայտնում է նաև, որ նման լուրերը, զրպարտանքներն ու ասեկոսեները, չհամապատասխանելով իրականությանը, ուղղված են վարկաբեկելու պարոն Կարապողոսյանի հեղինակությունը: Գործող օրենսդրության համաձայն՝ կուսակցությունների կողմից առաջադրվող ռեյտինգային թեկնածուների նախընտրական շտաբերի վարձակալության պայմանագրերը կնքվում են կուսակցությունների հետ, հետևաբար անհրաժեշտ ծախսերը կատարվում են կուսակցությունների կողմից: Ընդ որում, կուսակցության և թեկնածուի նախընտրական շտաբերի միջև կնքված են անհատույց օգտագործման պայմանագրեր:

Հարություն Կարապողոսյանն անկուսակացական է, ով առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Վերջինիս նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ պարագաները հատկացվում են կուսակցության կողմից:

Հայտնում ենք, որ Հարություն Կարապողոսյանը պատրաստակամ է հանդիպել և պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Հարություն Կարապողոսյանի նախընտրական շտաբ