Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, 2-րդ համարի ներքո հանդես եկող, ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը, որը ներկայացված է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում` այսօր Ազատամարտիկների այգու տարածքում՝ բակային հանդիպում ունեցավ տեղի բնակիչների հետ։ Պարոն Կարապողոսյանը մի քանի ժամ շարունակ շրջեց նաև այգու հարակից տարածքում, խոսեց, լսեց բնակիչներին հուզող խնդիրները։