Ջրառատում նորից կրքերը թեժացել են: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի կողմնակիցները նորից միջադեպ են ունեցել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների հետ: Մեզ հետ զրույցում ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ շուտով իրենց շտաբը հայտարարություն կտարածի: Մենք ճշտեցինք՝ նորից նույն մարդկանց միջեւ է եղել կռիվը: