Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում փողոց դուրս եկած ազգայնամոլ թուրքերը անկարգություններ են հրահրել, ինչը մեծ աչձագանք է գտել հոլանդական մամուլում։

Ինչպես տեղեկացնում է քրդական ANF–ը, Ամստերդամում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության համակիրները Թուրքիայի դրոշներով փողոց են փակել ու հարձակվել ավտոբուսների վրա, հարվածել ավտոբուսների պատուհաններին ու սպառնացել ուղեւորներին։

Հոլանդական ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների մասնակից 12 թուրքի։