Ելեակետ լրատվական զրուցել է ԱԺ պատգամավորի թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանի հետ, որը ներկայացված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Մեր զրույցը սկսեցինք Ռուզվելտի խոսքերով, որն ասում էր, որ եթե ձեր մաշկը ռնգեղջյուրի մաշկից փոքր-ինչ ավելի նուրբ է, ապա մի փորձեք մտնել քաղաքականություն: Պարոն Կարապողոսյանը Ռուզվելտի այս տեսակետի հետ այդքան էլ համակարծիք չէր,-«Պետք է ասեմ, որ երիտասարդ տարիներիս ուսումնասիրել եմ և Չերչիլի և Ռուզվելտի կենսագրությունը։ Ծանոթ եմ համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչների, որոնք մասշտաբային ճանաչում ունեն և միշտ առանձնացել են քաղաքական յուրատեսակ մոտեցումներով։ Պետք է նշեմ, որ Կառավարման ակադեմիայում սովորելու տարիներին հնարավորություն ունեցա ուսումնասիրել նաև մի շարք քաղաքական կառավարման մոդելների ու հասկացա մի պարզ ճշմարտություն՝ իրական քաղաքականությունը այդքան էլ մաշկի կոշտություն չի պահանջում, եթե ունես գրագետ մոտեցում»,-ասաց պատգամավորի թեկնածուն։

Կարապողոսյանի ընտանիքում քաղաքականությամբ զբաղվող մարդիկ չեն եղել,իսկ համաշխարհային մասշտաբի քաղաքական գործունեություն ծավալող ֆավորիտներ որպես այդպիսին չունի։

Քաղաքական դաշտը մտնելը թեկնածուին ընտանուքից չի խլել ու չի խլի, քանի որ,-«Որևէ դաշտ իրականում մարդուն ընտանիքից խլել չի կարող, եթե մարդ ինքը իր կամքով դա չանի։ Միշտ կարողացել եմ պահպանել երկու աշխարհների հավասարակշռությունը»,- վստահեցնում է պատգամավորի թեկնածուն»։