«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս մամուլում տեղեկություն եղավ, որ Գեղարքունիքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը մտել է մեկ այլ ՀՀԿ–ական Տիգրան Արզաքանցյանի «տարածք», ու վերջինիս դա դուր չի եղել, անգամ խոստացել է հաջորդ անգամ խիստ վարվել Բոթոյանի հետ:

«Չէ, չէ, մտելան ո՞րն ա, թիմի աշխատանք ա, ես պրոբլեմ չունեմ, ես էլ մտել եմ Վարդենիս, ի՞նչ պրոբլեմ կա: Իմ ու իրա տարածք գոյություն չունի: Ես տենց բաներ չունեմ, ես բարի մարդ եմ, տենց բաների հավես չունեմ: Ով ինչ անում, իրան ա անում: Ես գիտեմ՝ ինձ ինչքան ձայն տվող քյավառցի ունեմ: Քյավառցիք չեն ճանաչում՝ Կարենն ով ա, ի՞նչ են գիդում, ես երկար տարիներ աշխատանք եմ կատարել, պիտի գա, ինքն իրան ներկայացնա՞: Կարա ձեն հավաքա, հալալ ըլնի, ինչ ասեմ»,– «Փաստի» հետ զույցում ասաց Արզաքանցյանը՝ շարունակելով. «Ինքն ցույց կտա՝ ինքն ինչ կանա անի, ես ցույց կտամ, ես ինչ կարամ անեմ, վերջում կերևա էլի՝ ով ինչ արեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: