Մերձմոսկվայում փոքրիկ երեխան ընկել է 10-րդ հարկի բնակարանի պատուհանից: Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն:

Միաժամանակ, ոստիկանությունում նշել են, որ 2.5 տարեկան տղան ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Նախնական վարկածով՝ մայրը բացել է խոհանոցի պատուհանն ու կարճ ժամանակով հեռացել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հետաքննություն է սկսվել, իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները: