Թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն) «ՀՀԿ» ցուցակով առաջադրված անկուսակցական Հարություն Կարապողոսյանն այսօր հանդիպեց Էրեբունի համայքի Վարդաշեն թաղամասի բնակիչների հետ:
«Ես համետ մարդ եմ, բայց ԱԺ-ում չեմ պատրաստվում համեստ լինել: Բարձրացնելու եմ համայնքի բոլոր խնդիրները՝ ամենափոքր հարցերից սկսած մինչև գլոբալը, պահանջատեր եմ լինելու իմ բարձրացրած բոլոր հարցերի համար՝ լուծման առումով»,- նշեց Հարություն Կարապողոսյանը՝ ավելացնելով, որ ինքը ժողովրդի մեջ խանդավառություն տեսնելով նոր ուժ ու եռանդ է ստանում:

Հանդիպմանը ներկա էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ով իր խոսքում նշեց. «Ուզում եմ էրեբունցին գիտակցի, որ Էրեբունու խնդիրները ԱԺ-ում հավուր պատշաճի կարող է բարձրացնել միայն էրեբունցին»: Դավիթ Գրիգորյանի խոսքերով, Հարություն Կարապողասյանն այն անձնավորությունն է, ով ապրել ու շարունակելու է ապրել էրեբունցիների խնդիրներով: «Նա խնդիր չունի գնալ ԱԺ իր հարստությունը պահպանելու համար»,- նշեց Դավիթ Գրիգորյանը՝ եզրափակելով խոսքը: