Թիվ 4 ընտրատարածքում, «ՀՀԿ» ցուցակով առաջադրված՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանը բակային հանդիպումների շրջանակներում հանդիպեց Նոր Արեշի բնակիչների հետ:

Ներկայացնելով իր ծրագրերը՝ Հարություն Կարապողոսյանը շեշտեց, որ ինքն ԱԺ է գնում բնակիչների խնդիրները վեր հանելու, դրանց՝ լուծում տալու, և հնարավորինս թոթափելու էրեբունցու հոգսերը:

«Դուք ինձ ուժ եք տալիս, և ես հպարտ եմ, որ ձեզ պես համախոհներ ունեմ»,-նշեց պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ ինքն ոչ մի ճիգ չի խնայելու ժողովրդին ծառայելու համար: