ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել է հարթել Դոնալդ Թրամփի վարքագծի բացասական տպավորությունը` մարտի 17-ին Գերմանիայի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ: Չնայած լրագրողների եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խնդրանքին ` ԱՄՆ նախագահը չի սեղմել նրա ձեռքը Սպիտակ տանը լուսանկարվելիս, հաղորդում է DW-ն:

«Ես չեմ կարծում, թե նա լսել է հարցը», -ասել է ԱՄՆ առաջնրդի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունում վստահ են` կատարվածը թյուրըմբռնման հետեւանք է:

Թրամփն ինքը մարտի 18-ին Twitter-ում գրել է. «Չնայած որ դուք լսել եք կեղծ լուրերի մասին` ես հոյակապ հանդիպում եմ ունեցել Գերմանիայի կանցլերի հետ»: