այաստանն ամենաերջանիկ երկրների շարքում 121-րդ տեղն է զբաղեցրել: Այս մասին հաղորդում է CNN-ը: Մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը:

Առաջին հորիզոնականում Նորվեգիան է: Երեք անգամ առաջին տեղը զբաղեցրած Դանիան հայտնվել է երկրորդ հորիզոնականում:

Տասնյակում են նաեւ Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, իսկ 9-րդ տեղը կիսել են Ավստրալիան եւ Շվեդիան:

ԱՄՆ-ն 14-րդ հորիզոնականում է: Գերմանիան 16-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան՝ 19-րդ, Ճապոնիան՝ 51-րդ, Չինաստանը՝ 79-րդ: Թուրքիան զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը, Իրանը՝ 108-րդ:

Ամենից ապերջանիկ երկիրը Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունն է (155-րդ հորիզոնական):