Ապրիլին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու են 9 քաղաքական միավորներ՝ 5 կուսակցություն, 4 դաշինք: Քաղաքական միավորներից մեկն էլ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն է։ Կուսակցությունը որդեգրել է ՝ «Մենք կարող ենք առանց վիզա դեպի եվրամիություն» կարգախոսը։

Կուսակցության առաջնորդներին բնորոշ քաղաքականությամբ է իրականցվում նաև նախընտրական քարոզաքրշավը՝ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Վահրամ Խեմչյանը և այլ թեկնածուներ՝ քայլերթ էին կազմակերպել Մալաթիա-Սեբաստիա տոնավաճառի շրջակայքում։ Վաճառողների մեծամասնությունը առանձնակի ջերմությամբ էին ընդունում հատկապես Անահիտ Բախշյանին, որը հենց այդ տարածքի բնակիչ է և ԱԺ պատգամավորի ընտրություններում առաջադրված է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում։

Բնակիչներին իսկապես անակնկալի էին եկել, քանի որ չէին սպասում թեկնածուներին տեսնել նման հասարակական վայրում։ Նրանցից շատերը չգիտեին, թե ովքեր են իրենց տարածքի թեկնածուները, իսկ ոմանք էլ անձնապես էին ծանոթ առաջադրված թեկնածուներին։ Կուսակիցները հնարավորինս ներկայացնում էին իրենց ծրագիրը, թռուցիկներ բաժանում, քարոզում, որ տարածքի բնակիչները իրենց քվեները վստահեն հենց Ազատ դեմոկրատներ կուսակցությանը։