«Ժողովուրդը» գրում է. «Հանրապետականները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքացիներին կաշառել: Իսկ ԿԸՀ-ն աչք է փակում կատարվածի վրա: Մարտի 19-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կ. Կարապետյանին խնդրել է իրեն ժամացույց նվիրել: Վարչապետն էլ չէր մերժել. իր խորհրդականին հանձնարարել է վերցնել քաղաքացու տվյալները, որպեսզի ժամացույցը փոխանցեն: Կատարվածն այլ բան, քան ՀՀ ԸՕ խախտում, դժվար է որակել: ԸՕ 19 հոդվածի համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Կատարվածն ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում, երբ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել էր օգնել գյուղացիներին, ԿԸՀ-ն հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով օրենքի խախտման մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: