Պապին իհարկե քաղաքական մոնստր է ու ամենախելացի պետական գործիչներից է Հայաստանի նորագույն պատմության մեջ, բայց ամենակարևոր հարցին ինքը ոչ միայն չպատասխանեց, այլև ցրեց թեման: Այն է. լավ, հողերը տվեցինք, ի՞նչ երաշխիքներ են լինելու Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասով:

Փոխարենը, Պապին այլընտրանք նկարագրեց, որը թերի էր: Ասում էր՝ լավ, համաձայն չենք դրան, այդ դեպքում ի՞նչ ենք ստանում, նույն ստատուս քվո՞ն:

Նախ, բնավ էլ պարտադիր չէ: Կարող ենք ստանալ նաև նոր պատերազմ, կամ էլ՝ պատերազմներ: Հետո, եթե հողերը հանձնենք, ապա ի՞նչ, փո՞քր է հավանականությունը, էլի կստանանք ստատուս քվո, պարզապես ավելի վատ պայմաններով՝ ռազմական, քաղաքական և բարոյահոգեբանական մասով:

Ու մի բան էլ. համաշխարհային հանրությունը լավ բան է, բայց ինչպես դարասկզբին Անտանտի նավերը մեր սարերը չհելան, նենց էլ հիմա չեն հելնելու: Չի կարելի գնալ նման տեկտոնիկ քայլերի ու որպես փաստերկ բղավել, որ заграница нам поможет...

Մնացածը լիրիկա էր:

Հ.Գ. Ի դեպ, Պապիին հայհոյողները սխալ են թեկուզ իսկ նրա համար, որ ճիշտ հակառակ էֆֆեկտի են հասնում: Մարդը կիրթ ու որոշակի փաստարկներով թեզիս է բերել, փորձեք հերքել դրանք տրամաբանությամբ, ոչ թե հայհոյանքով:

Կոնստանտին Տեր-Նակալյան