Թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հանդիպեց վստահված անձանց առաջին խմբի հետ: Կա լուրջ մտավախություն, որ քվեարկության պրոցեսում և հատկապես հաշվարկի ժամանակ կարող են տեղի ունենալ որոշակի խախտումներ: Այդ պատճառով Ուրիխանյանի շտաբը ըտնրական տեղամասերում աշխատող մարդկանց մեծ կազմ է նախապատրաստել, որոնք խիստ հսկողություն են սահմանելու տեղերում, նկարահանելու են ողջ ընթացքը և արձանագրելու են յուրաքանչյուր խախտում:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր խախտում ընտրության ժամանակ սահմանում է քրեական պատասխանատվություն:
Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբ