ՀՀԿ-ն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքի հրապարակում հանրահավաք էր կազմակերպել, որից առաջ համերգ էր անցկացվում: Կարեն Կարապետյանի ելույթից հետո միջոցառման քարոզչական մասն ավարտվեց եւ շարունակվեց համերգը: Armtimes.com-ը Կարեն Կարապետյանից փորձեց մեկնաբանություն ստանալ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման մասին: Կարեն Կարապետյանը ոտքով անցնելով մոտ 50 մետր ճանապարհ այդպես էլ չպատասխանեց Սամվել Բաբայանի վերաբերյալ մեր եւ այլ լրագրողների հարցին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: