Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան ժամը 6-ի կողմերը Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր: Վերջին օրերին մինչեւ ուշ գիշեր շտաբում անցկացնող Սարգսյանն անգամ ՀՀԿ շտաբ չի գնացել, այլ շտապ մեկնել է Ծաղկաձոր եւ բավականին ուշ ժամի է վերադարձել այնտեղից: Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել։