Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր մեքենայով վթարի է ենթարկվել:

«Ելք» դաշինքից NEWS.am-ին հայտնեցին, որ մեքենայում Փաշինյանից բացի եղել են «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանն ու Արամ Զ. Սարգսյանը:

Մեքենան թեթեւ վնասվել է, տուժածներ չկան:

«Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Ղեկին ես էի։ Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: