Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «ՀՀԿ» ցուցակով առաջադրված թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանը, բնակիչների հետ հերթական անգամ հանդիպեց Էրեբունի զանգվածի Խաղաղ Դոնի բակային տարածքներից մեկում: «ԱԺ ուզում եմ գնալ ձեր «դեմքով», չեմ եկել մեծ-մեծ խոստումներ տալու, ես իրատես եմ, այդ իսկ պատճառով՝ շատ թեկնածուների նման չեմ ասում, որ 80 տոկոսով բարձրացնելու եմ թոշակները և այլն»,- հանդիպմանը հայտարարել է Հարություն Կարապողոսյանը: Թեկնածուի խոսքերով, ի տարբերություն շատ քաղաքական գործիչների, ինքն ասում է այն, ինչը կարող է անել»: