Միգրանտներով բեռնված երկու նավ է խորտակվել Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերից ոչ հեռու: Նավերի վրա առնվազն 250 միգրանտ է եղել, որոնք, հնարավոր է, զոհվել են, հաղորդում է «Ֆրանս-Պրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ նավաբեկության վայրում փրկարարները հայտնաբերել են մասամբ ջրասույս եղած երկու ռետինե նավակ: Նրանց հաջողվել է ջրից դուրս բերել ընդամենը 5 մարմին: