«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից։ Ի սկզբանե, Սահմանադրական փոփոխությունները նպատակ են ունեցել քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարների համար տեղ ապահովել խորհրդարանում, սակայն ծրագիրը խափանել է Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, որը օրըստօրե «խժռում» է ընդդիմության ձայները՝ ավելի ու ավելի մեծացնելով հավանականությունը, որ ԱԺ չանցած ուժերը ընտրություններից հետո կսկսեն հանրահավաքներ, հանրային այլ գործողություններ։ Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է ստեղծված իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու առաջացած իրավիճակից դուրս գալու ելքերը։