Մարտի 23-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Երկաթուղայինների փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ վարորդը տղային իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: