Գրեթե 20 օր է ինչ մեկնարկել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրված ԱԺ պատգամավորների և 9 քաղաքական միավորումների քարոզարշավը։ Առաջին օրվանից սկսած իր ակտիվ արշավներով է առանձնանում ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը։ Այսօր, քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցավ բակային հանդիպում թեկնածուի և Էրեբունի վարչական շրջանի հանրակացարաններ կոչվող տարածքում ապրող բնակիչների հետ։