Տավուշի մարզում այսօր՝ մարտի 24-ին, վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը:

Դաշինքից հայտնեցին, որ տուժածներ չկան, ղեկին եղել է Մարուքյանի վարորդը:

Նշենք, որ մարտի 23-ին էլ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր իր մեքենայով վթարի ենթարկվել:

«Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Ղեկին ես էի։ Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»,-Ֆեյսբուքի իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը: