Դուք գիտեք՝ ինչ եք ուզում հարաբերություններում

Դուք ունեք կյանքի եւ հարաբերությունների վերաբերյալ որոշակի հայացք: Ուստի, երբ սիրավեպ եք սկսում, սեփական սովորույթները փոխելու միտքը կարող է սարսափելի թվալ:

Սեքսը սովորաբար այնքան էլ վատ չէ

Դուք վստահ եք ինքներդ Ձեզ վրա եւ գիտեք, թե ինչ եք ուզում անկողնում եւ ինչ է դուր գալիս Ձեր տղամարդուն: Բայց Դուք արդեն հաստատուն սովորույթներ ունեք եւ կարող եք ավելի պակաս ճկուն լինել:

Կենսափորձը կարող է հսկայական լինել

Երբ Դուք հասուն եք, Ձեզ հետաքրքիր են նրանք, ովքեր արդեն Ձեզ նման փորձ են ունեցել, օրինակ՝ ամուսնալուծություն կամ ծնողների մահ: Դրականն այն է, որ նման բան վերապրելուց հետո Դուք դառնում եք Ձեր՝ ավելի առաջադեմ տեսակը, եւ փնտրում պոնտենցիալ զուգընկերոջ, որին ոչինչ պետք չէ բացատրել:

Երեխաները դժվարացնում են հանդիպումները

Ոչ մի ռոմանտիկա չկա նրանում, երբ հանդիպման համար ժամանակ եք գողանում ձեր երեխայի ֆուտբոլի եւ անգլերենի պարապմունքների միջեւ, բայց այդպիսին է կյանքը։ Երբ Դուք ավելի տարիքով մարդու հետ եք հանդիպում, սովորաբար արդեն ունենում եք երեխաներ։

Դուք այլեւս տղաների հետ չեք շփվում բարերում եւ ակումբներում

30 տարեկանում Ձեր նախապատվությունները մի փոքր այլ են. Ձեզ հարկավոր չէ նստել բարում՝ գարեջրի բաժակով, հետո վազել սուպերմարկետ՝ ավելի թունդ խմիչքի հետեւից, իսկ հետո՝ ակումբ: Դուք նախընտրում եք դիտել սիրելի սերիալը եւ կեսգիշերին արդեն անկողնում լինել:

Առողջության հետ կապված խնդիրները խնդիր են

Նա պատրաստվում է չխմել ամբողջ հունվար, իսկ դուք առողջ սնունդ եք սկսել օգտագործել: Դուք ստամոքսի թթվայնություն ունեք, իսկ նա՝ լակտոզի հետ կապված խնդիրներ: Եվ այդ խնդիրները լուրջ են, դուք չեք կարող դրանք անտեսել այնպես, ինչպես 20 տարեկանում: