Բաներ կան, որոնք մարդիկ չեն հասկանում։ Թեկուզ հենց այն փաստը, որ Սեյրան Օհանյանը տասնյակ տարիներ իշխանության մեջ է եղել ու հիմա նրա դեմ է դուրս եկել։

Մեկի հետ, որ մի կտոր հաց էլ ես կտրում, հետո չես ուզում վատություն անել, մի կողմ ես քաշվում, ասում՝ թող ուրիշի ձեռքով գնա․․․ Բայց մինչ վերջին պահը լինել նրա հետ, հետո դուրս գալ ու․․․

Ախր մարդիկ գլուխ ունեն։ Գուցե ես միամիտ եմ մտածում, որ քաղաքականության «տակի շորերը» հաշվի չեմ առնում, բայց ասեմ, որ սա հենց այն թեման է, որը չի մարսվում։ Չմարսվելն էլ հո երևում է։ Չմարսված մեծ –մեծ կտորները մարդիկ փորձում են ատամի տակ առնել՝ ախր ոնց կլինի է՜․․․

Սեյրան Սարոյանի հետ երկար զրուց էր վարում 1-in. am-ի թղթակիցը, թեմային առնչվող մի փոքրիկ  փոքրիկ հատված եմ հանում տեսանյութից․

«Տենց եղա՞վ․ իշխանությունից ով ելավ, բերաններն ինչ գա՝ ասեն։ Դա էղավ հայերե՞ն՝ հենց մեզ պաշտոն չունեցանք, իշխանությանը սկսենք քլնգել։ 20-30 տարի դուք էլ իշխանություն եք եղել, մենք իշու պես չարչարվել ենք, դուք ձեզ համար գուլյայ Վասյա եք արել․․․»

Զրույցը եթե բացատրենք «տղայավարի», նշանակում է՝ դու քո դե՞մ ես պայքարում։

․․․Եթե, այո, պայքարում ես այն ամենի դեմ, ինչ որպես համակարգային հենասյուն ստեղծել ես, ինչքանո՞վ է ճիշտ։ Ո՞վ կհավատա։Նյութի աղբյուրը ` Hraparak.am