ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 2017 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Նշված հանցագործության կատարմանը մասնակցելու կասկածանքով 2017 թվականի մարտի 22-ին ձերբակալվել են երեք քաղաքացիներ, այդ թվում՝ Սամվել Անդրանիկի Բաբայանը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանը, հիմնավոր համարելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 2017 թվականի մարտի 24-ի որոշմա մբ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Այս թեմայով
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյանն ու իշխանական թիմը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ֆոտո)
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Լեւոն Արոնյանն ու Սերժ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը (ֆոտո)
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը. Նիկոլ Փաշինյան
24 մլն 281 հազար դրամ՝ կառավարության կողմից Հրանուշ Հակոբյանի՝ «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակի համար. «Ժողովուրդ»
Ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է. «Ժողովուրդ»
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Կիրանցի գյուղապետը այլայլված էր. հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին. Բագրատ Սրբազան
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Հենրիխ Մխիթարյան․ Անմոռանալի մրցաշրջան է
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ ս...
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իրանին և Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»
1
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մե...
2
24 մլն 281 հազար դրամ՝ կառավարության կողմից Հրանուշ Հակոբյանի՝ «Արի տուն» ծրագրի...
3
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրե...
4
Նիկոլ Փաշինյանն ու իշխանական թիմը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր (...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում...
24 մլն 281 հազար դրամ՝ կառավարության կողմից Հրանուշ Հակոբյանի՝ «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակի...