Խաղաղ Դոնի 23 շենքի տարածքում մեծ ոգևորություն էր, հատուկ ընդունելություն ու բարձր տրամադրություն։ Էրեբունի զանգվածի այս հասցեում քարոզարշավի հերթական հանդիպումն էր բնակիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանի նախընտրական խումբը։ Հանդիպմանը ներկա էր նաև Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը։

Չնայած, որ մարդիկ ապրիլի 2-ի հետ կապված սպասելիքներ ունեն, սակայն խնդիրների մասին չբարձրաձայնել չկարողացան,-«Ես հասկանում եմ, որ թաղապետը նոր է, իսկ թեկնածուից էլ պահանջելու բան դեռ չունենք, բայց ուզում եմ ապագայում մեզ էլի չանտեսեն։ Հուսանք, որ մենք չենք փոշմանի Կարապողոսյանին մեր ձայները տալու համար»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Լուսիկը, որը 23 շենքի 54 տարվա բնակիչ է։

 Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանն էլ պատմեց, որ կիրակին սիրով որոշել է անցկացնել բնակիչների հետ ու հանդիպման քայլելով է եկել,-«Բավականին լավ տրամադրությամբ եմ եկել հանդիպման, սակայն ճանապարհին տեսնելով մարդկանց անժպիտ դեմքերը, հուսահատ մոտեցումները` իսկապես տխրեցի։ Ուզում եմ փոխել ամեն ինչ, ուզում եմ միասին փոխվենք ու փոխենք»։