Թատրոնի համաշխարհային օրը հիմնվել է 1961-ին Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի (International Theatre Institute, ITI) կողմից ու ամեն տարի մարտի 27-ին նշվում է ITI կենտրոնների ու միջազգային թատերական միությունների կողմից։ Ավանդաբար այն անցնում է «Թատրոնը որպես փոխըմբռնման ու ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման միջոց» միասնական կարգախոսով, հայտնում է Calend–ը։

Թատրոնի միջազգային ինստիտուտի գործունեությունը, ըստ դրա կանոնադրության, ուղղված է «ժողովուրդների միջեւ խաղաղության ու բարեկամության ամրապնդմանը, աշխարհի բոլոր թատերական գործիչների ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը»։ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ առաջին միջազգային ուղերձը գրվել է 1962-ին ֆրանսիացի գրող ու նկարիչ Ժան Կոկտոյի կողմից։