Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը «Ծառուկյան» դաշինքից կարող է առաջ անցնել բակային տարրի շնորհիվ: Մարտի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը պաշարած փող ունեն, բայց «ախպերություն ունեն միայն նրանք»: Նրա կարծիքով՝ անձամբ ինքն ու իր ընկերները խորհրդարան կմտնեն: «Երեւանի կենտրոնում հաստատ շատ ձայն կստանանք: Ես այստեղ եմ ծնվել եւ մեծացել, բոլորն ինձ ճանաչում են»,- համոզված է Բագրատյանը: