«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն անդրադառնալով ընտրությունների ֆավորիտ ուժերին, նշել է, որ բացարձակ առաջատարը Գագիկ Ծառուկյանն է և «Ծառուկյան» դաշինքը: Սա պատահական չէ, քանի որ ՕՐՕ դաշինքի միակ հույսը մնում է հետընտրական զարգացումները, որ կարողանան հետընտրական պրոցես սկսել, որովհետև ակնհայտ տեսնում են, որ չեն հաղթահարում յոթ տոկոսանոց արգելքը։

Ծառուկյանը, սակայն, առայժմ անարձագանք է թողնում հետընտրական պրոցեսներին մասնակցելու այս առաջարկը առայժմ երկու պատճառով։ Ծառուկյանին մտահոգող երկու հանգամանք կա՝ ՀՀԿ-ն կգնա՞ 50 պլյուսի, թե՞ ոչ, և թե արդյո՞ք իրեն առաջարկ կարվի կառավարության մաս կազմել, թե՞ ոչ։