«Ժողովուրդը» գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր իր արած ձայնագրությունները, որտեղ այդ տնօրենները խոստովանել են իշխող ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակագրելու մասին: Հանգստյան օրերին այդ տնօրեններին հրավիրել էին ՀՀԿ շտաբներ ու թեեւ նախատել էին միամտություն դրսեւորելու եւ անկեղծանալու համար, բայց եւ հանգստացրել էին՝ ասելով, որ որեւէ մեկը չի պատժվի, «ապօրինի ձայնագրությունները» ուժ չունեն: Այդ տնօրենների հետ նաեւ լիկբեզ են անցկացրել՝ սովորեցնելով հարցուպատասխանի դեպքում արդարանալ, թե ամեն ինչ օրինականության շրջանակներում է եւ արվել է աշխատանքային ժամից հետո: Իսկ աշխատանքային ժամերին իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անպատիժ կմնա նաեւ ՀՀԿ-ն, որի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ են ներկայացրել ընտրություններին մասնակից մի շարք ուժեր: Ընդ որում, այս հարցում պետական մարմինները փորձում են կատարվածը բացահայտելու իրավասությունը միմյանց վրա գցել: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտարարել է, թե սկանդալային ձայնագրություններից միայն մեկն է առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակում, իսկ մյուսներով գործողությունները գտնվում են «պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում»::

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: