Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպմանը ներկա է նաեւ պաշտպանության նախկին նախարար, դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Նա Ազատության հրապարակում հրավիրված հավաքին միացավ ավելի ուշ, երբ արդեն սկսվել էին ելույթները:

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը քարոզարշավի ընթացքում առաջին անգամ է հանրությանը երեւում: Նա նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը, որից հեռացավ, երբ Սեյրան Օհանյանը նոր կառավարության ձեւավորման արդյունքում հեռացավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: