ՀՀ կենտրոնական բանկը մարտի 30-ից շրջանառության մեջ է դրել «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե հուշադրամ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը,աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը՝ արևածագիֆոնին: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան: Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ
Մետաղը և հարգը՝ ոսկի 999,90
Քաշը՝ 1,0 գ
Տրամագիծը՝ 13,9 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ 3000 հատ

«Նոյյան տապան» 7,78 գրամ քաշով ոսկե հուշադրամ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը,աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը՝ արևածագիֆոնին: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան: Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 10000 դրամ
Մետաղը և հարգը՝ ոսկի 999,90
Քաշը՝ 7,78 գ
Տրամագիծը՝ 20,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ 1000 հատ


«Նոյյան տապան» 15,55 գրամ քաշով ոսկե հուշադրամ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը,աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը՝ արևածագիֆոնին: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան: Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 25000 դրամ
Մետաղը և հարգը՝ ոսկի 999,90
Քաշը՝ 15,55 գ
Տրամագիծը՝ 25,2 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ 800 հատ


«Նոյյան տապան» 31,1 գրամ քաշով ոսկե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին և Արարատ լեռը՝ արևածագիֆոնին: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան: Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 50000 դրամ
Մետաղը և հարգը՝ ոսկի 999,90
Քաշը՝ 31,1 գ
Տրամագիծը՝ 30,2 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ 500 հատ