Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամենրն այսօր՝ քարոզարշավի շրջանակներում, հանդիպեցին Սպիտակ քաղաքի բնակիչների հետ: Սպիտակի բազմամարդ հրապարակում բնակիչները հնարավորություն ունեցան լսելու՝ Հրանտ Բագրատյանին, Անահիտ Բախշյանին, Վաղինակ Շուշանյանին և Ստյոպա Սաֆարյանին:

Սպիտակում իրականացվող քարոզարշավի շրջանակներում, երբ էլի այս նույն հրապարակում էի և շատ մարդիկ էին հավաքվել ու ես ներկայացնում էի մեր ծրագիրը՝ մեզ է մոտենում հանրապետական ոմն մեկը ու մարդկանց հրավիրում մատաղ ուտելու: Հարց է առաջանում՝ եղբայր, ո՞ւր էիր հինգ տարի շարունակ: Պատասխանը պարզ է՝ մատաղի փողն էր հավաքում: Ասածս ինչ է՝ ինձ մատաղի փող պետք չի, ես ձեր վստահությունն եմ ուզում»,- այսպիսի ելույթով հանդես եկավ Ազատ դեմոկրատներ կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Վաղինակ Շուշանյանը:

Ազատ Դեմոկրատների կողմից ներկայացվող վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանի ելույթն էլ տնտեսական խնդիրներին էր վերաբերում.
«1993 թվականից սկսած մոտավորապես 3-4 տարի աշխատել եմ այս քաղաքում: Հիշում եմ, թե ինչ առանձնահտուկ ոգևորությամբ էինք կառուցում երկու գործարանները՝ վերելակինը և կարինը: Մոտավորապես կես ժամ է այս քաղաքում եմ , ում հետ շփվեցի ասաց, որ անգործ է: Գործարաններն էլ թալանված են ու քանդված: Այսպիսի ապագա չէինք պլանավորում, իսկ դուք էլ կարծում եմ նման ներկա չէիք ուզում:Ուսումնաասիրեք մեր ընտրական նախագիծը ու ինքներդ հասկացեք կարող ենք վերափոխել, թե ոչ: Մեկ ամիս է հանրապետականներին ասում ենք, որ գան մեզ հետ հեռուստատեսոթյամբ բանավիճենք երկրի տնտեսական բարեփոխումների մեր ու նրանց ծրագրերի վերաբերյալ, բայց չեն գալիս: Հետևությունները թողնում եմ ձեզ»,-իր ելույթն եզրափակեց Հրանտ Բագրատյանը: