«Վանաձորն ինձ համար անբացատրելի հարազատ տարածք է: Երբեմն կատակում եմ ու ասում եմ, որ Վանաձորը կարող էր դառնալ Հայաստանի մայրաքաղաքը: Մենք ունենք հստակ ծրագիր և՛ Վանաձորի զարգացման, և՛ Հայաստանի մյուս քաղաքների զարգացման հարցում, սակայն միայնակ իրականացնել չենք կարող: Առաջարկում եմ միանալ մեզ, վստահել ձեր քվեն, իսկ վստահության համար միանշանակ չեք փոշմանելու»,- ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջին դեմք Խաչատուր Քոքոբելյանը:

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում այցելել էր Վանաձոր: Ինչպես նշեց Աժ պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ Վանաձորը համարվում է Հայաստանի ամենաինտելեկտուալ արդյունաբերություն ունեցող քաղաքը:

Հանդիպումը բավականին ջերմ մթնոլորտում ընթացավ, բնակիչներից շատերը նշում էին, որ իրենք վաղուց էին սպասում Ազատ դեմոկրատների այցին:

ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ իրենց ռեյտինգային ցուցակում առաջադրված վանաձորցի թեկնածուները բավականին ինտելեկտուալ և ակտիվ թեկնածուներ են և Վանաձորի վաղվա օրը լավ ձեռքերում է լինելու: